Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Երկու հսկա՝ Սերգեյ Ռախմանինով և Ֆյոդոր Շալյապին. հայացք XXI դարից»

«Երկու հսկա՝ Սերգեյ Ռախմանինով և Ֆյոդոր Շալյապին. հայացք XXI դարից»
23.11.2014 | 15:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդիպում է ունեցել նոյեմբերի 21-23-ին Երևանում անցկացվող «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները. մշակույթների երկխոսություն» խորագրով ռուս-հայկական ֆորումի մասնակից ՀՀ և ՌԴ մի շարք թանգարանների տնօրենների, երկու երկրների մշակութային քաղաքականության պատասխանատու պաշտոնյաների ու ֆորումի շրջանակներում բացված «Երկու հսկա՝ Սերգեյ Ռախմանինով և Ֆյոդոր Շալյապին. Հայացք XXI դարից» ցուցահանդեսի հրավիրյալների հետ: Նախագահը ողջունել և հաջողություններ է մաղթել երևանյան ֆորումին, կարևորել նման ձևաչափով համագործակցությանը պարբերական բնույթ հաղորդելը և լսել ֆորումի մասնակիցների ծրագրերն ու առաջարկությունները:
«Երկու հսկա՝ Սերգեյ Ռախմանինով և Ֆյոդոր Շալյապին. հայացք XXI դարից» ցուցահանդեսը ներկայացնում է Մ. Ի. Գլինկայի անվան թանգարանի՝ Ս. Ռախմանինովի և Ֆ. Շալյապինի ֆոնդերից նախկինում չցուցադրված կամ հազվադեպ ցուցադրված 221 արժեքավոր ցուցանմուշներ, այդ թվում՝ նկարներ, փաստաթղթեր, ստեղծագործությունների ձեռագրեր, հազվադեպ հրատարակություններ, լուսանկարներ, անձնական և բեմական իրեր:

Դիտվել է՝ 933

Մեկնաբանություններ